14 նոյեմբերի 2009 - 11:14 AMT
Թբիլիսին մտադիր է հատուկ նշանակության զորքեր ստեղծել Անկարայի օգնությամբ
Ռուսական հատուկ ծառայությունների անանուն աղբյուրի տվյալներով, Թբիլիսին դիմել է Անկարային` խնդրելով օգնություն ցուցաբերել հատուկ գործողությունների համար նախատեսված ուժերի կազմավորման գործում, հաղորդում է «Գրուզիա սեգօդնյա»-ն` հղում անելով «Իզվեստիա» թերթին:

Խոսքը գնում է ռեյնջերների գումարտակի ձեւավորման մասին, որը պետք է հիմք ծառայի վրացական հատուկ գործողությունների ուժերի ստեղծման համար, որոնք գործելու են լեռնային եւ նախալեռնային շրջաններում: Ենթադրվում է, որ գումարտակը կազմված կլինի 500 հոգուց, իսկ հատուկ գործողության ուժերի ընդհանուր քանակը շուրջ 1,5 հազար է:

Աղբյուրը հաղորդել է, որ Վրաստանում աշխատում են հակաօդային եւ հակատանկային պաշտպանության մակարդակի բարձրացման վրա, ինչպես նաեւ այնպիսի միջոցներով ապահավելու ուղղությամբ, որոնք արդյուվետ են լեռնային պայմաններում:

Ավելին, աղբյուրը հաստատել է, որ Թբիլիսին պատրաստվում է բարձրացնել իր պաշտպանունակությունը նաեւ ԱՄՆ-ից «Պետրիոտ-3», Սթինգեր», «Իգլա-3» զենիթահրթիռային համալիների ներկրման միջոցով:

«Հատուկ գործողությանների ուժերի ստեղծման հարցը Թբիլիսիում ցանկանում են լուծել Անկարայի միջոցով»,-ասել է նա:

Ավելի վաղ, աղբյուրը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է Վրաստանին սպառազինության եւ ռազմատեխնիկայի մեծ խմբաքանակ` շուրջ 100 մլն դոլար արժողութմաբ: Ըստ նրա, ի պատասխան պաշտոնական Թբիլիսիի խնդրանքի, Barryngton Aillines կորպորացիան Վրաստանին առաջարկել է ՀՕՊ համալիրների, հակահրթիառային համալիրների եւ սպառազինության մատակարարում: