14 նոյեմբերի 2009 - 11:34 AMT
Թուրքիայում ձերբակալվել է իշխող կուսակցության հակառակորդը
Ձերբակալվել է գնդապետ Դուրսուն Չիչեկը, որի ստորագրությունն է դրված թուրքական արդարադատության ձեռքերում հայտնված «Հետադիմականներին հակազդելու պլան» փաստաթղթի տակ: Պլանը նախատեսում է միջոցառումների համալիր, ուղղված նրան, որ Արդարության եւ զարգացման կուսակցությունը դուրս մղվի երկրի քաղաքական կյանքից: Գնդապետին մեղադրանք է ներկայացվել զինված ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու համար: Նա ինքը մերժում է մեղադրանքները եւ շարունակում է պնդել, որ ստորագրությունն իրոք իրենն է:

Գնդապետը դատախազություն է ներկայացել փորձաքննությունից 19 օր անց, որով վերջնականապես հաստատվեց նրա ստորագրության իսկությունը: Չորս ու կես ամիս առաջ գնդապետն արդեն ձերբակալվել էր, սակայն շուտով ազատ էր արձակվել, քանի որ քննությունը այդ պահին չուներ փաստաթղթի բնօրինակը:

«Զաման» թերթը գրում է, որ դատախազություն գնդապետը եկել է բանակի կենտրոնական հրամանատարությանը պատկանող մեքենայով, սակայն «քաղաքացիական» համարանիշներով: Չիչեկը, հարցաքննության բարեհաջող ելքի հույս չունենալով, անձնական իրերով ճամպրուկ էր վերցրել իր հետ: