14 նոյեմբերի 2009 - 14:03 AMT
Տալի հուշամրցաշարի հաղթողը հայտնի կդառնա վերջին տուրում
Նոյեմբերի 14-ին տեղի կունենա Տալի հուշամրցաշարի վերջին տուրը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները: Վերջին տուրում կխաղարկվեն հետեւյալ պարտիաները`

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 5 միավոր)-Լեւոն Արոնյան (Հայաստան, 4,5)
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 5)-Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ, 5,5)
Պետեր Լեկո (Հունգարիա, 3)-Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 4,5)
Պյոտր Սվիդլեր (ՌԴ, 3)-Բորիս Գելֆանդ (Իսրայել, 4)
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա, 3)-Ալեքսանդր Մորոզեւիչ (ՌԴ, 3):