16 նոյեմբերի 2009 - 12:24 AMT
Նոյեմբերի 16-ին Երեւանում տեղի կունենա Ուսանողների միջազգային օրվան նվիրված ռոկ-փառատոն
Նոյեմբերի 17-ին նշվում է Ուսանողների միջազգային օրը: Հայաստանում այդ օրվան նվիրված մի քանի միջոցառումներ տեղի կունենա, այդ թվում նաեւ ռոք-փառատոն, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ի երեկոյան Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:

Փառատոնին կմասնակցեն Dorians, Stryffe, Hunters, Another story, Road movie ռոք-խմբերը, հաղորդում է Հայաստանի ուսանողական համաժողովը:

Փառատոնի ֆինանսական հովանավորն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը: