16 նոյեմբերի 2009 - 13:32 AMT
Մոսկվայում Տալի հուշամրցաշարի շրջանակներում մեկնարկում է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը
Մոսկվայում նոյեմբերի 4-18ը ընթանում է Միխաիլ Տալի չորրորդ հուշամրցաշարը: Հուշամրցաշարի շրջանակներում արդեն ավարտվել է 21-րդ կարգի շրջանակային մրցաշարը, որտեղ հաղթող է դարձել ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը, վաստակելով 6 միավոր: Լեւոն Արոնյանը գրավեց 4-5 տեղերը 5 միավորով:

Նոյեմբերի 16-ին մեկնարկում է Տալի հուշամրցաշարի երկրորդ շրջանը` կայծակնախաղի աշխարհի առաջնությունը: Ինչպես հաղորդել է championat.ru-ն, առաջնությանը կմասնակցեն շրջանակային մրցաշարի բոլոր մասնակիցները, ինչպես նաեւ անհատապես հրավիրված հյուրեր` Անատոլի Կարպովը, Ալեքսանդր Կոստենյուկը, Լենյեր Դոմինգեսը, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Յակովենկոն, Յուդիթ Պոլգարը:

Բացի այդ, մոսկովյան մրցաշարին կմասնակցեն «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի ընտրական փուլի վեց հաղթողները` Սերգեյ Կարյակինը, Վուղար Գաշիմովը, Շախրիյար Մամեդյարովը, Եվգենի Բարեեւը, Վլադիսլավ Տկաչովն ու Չժոու Ցզյանչաոն: