16 նոյեմբերի 2009 - 14:14 AMT
Նոյեմբերի 17-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կհանդիպի իռլանդացիների հետ
2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 17-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կհանդիպի իռլանդացիների հետ:

Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի, Հայաստանի մարզչական շտաբը դիտել է իռլանդացիների մի քանի խաղ եւ կփորձի գտնել համապատասխան հակախաղը: «Այնպիսի փոքր ֆուտբոլային երկրները, ինչպիսին է Հայաստանը, չպետք է թույլ տան պարտադրել իրենց խաղի տեմպը: Մենք կփորձենք խաղալ մեր հնարավորույթունների շրջանակներում»:

Ինչպես նշել է Սերիցլեւը, իռլանդացիները շատ ուժեղ հարձակում ունեն: «Իռլանդիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները խաղում են հայտնի անգլիական ակումբներում: Իռլանդացիների հարձակվող Շերիդանը («Պլիմուտ», Անգլիա) ֆիզիկապես ուժեղ է եւ ունի հարձակվողի բոլոր հատկանիշները: Մեր պաշտպանները պետք է ուշադիր խաղան»,-ասել է մարզիչը:

2-րդ խմբում, որտեղ հանդես է գալիս ՀՀ երիտասարդական հավաքականը, մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի`

Շվեյցարիա-10 միավոր
Թուրքիա-9 միավոր
Էստոնիա-8 միավոր
Վրաստան-5 միավոր
Իռլանդիա-4 միավոր
Հայաստան-1 միավոր: