16 նոյեմբերի 2009 - 17:05 AMT
Հայաստանում A/H1N1 վարակակիր հիվանդների թիվը հասել է 15-ի
Հայաստանում A/H1N1` խոզի գրիպ , վարակակիր հիվանդների թիվն ավելացել է, հասնելով 15-ի, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Նույն աղբյուրից հաղորդում են նաեւ, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող 8 հիվանդներից 6-ն արդեն դուրս են գրվել, իսկ մյուս երկուսը գտնվում են Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանի հսկողության տակ, ով հիվանդների վիճակը գնահատում է բավարար: