16 նոյեմբերի 2009 - 17:49 AMT
Հայաստանն ու Գերմանիան մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը
Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարԱրթուր Բաղդասարյանը նոյեմբերի 16-ին ընդունել էՀայաստանումԳերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Քննարկվել են հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը բարձր է գնահատել Գերմանիայի ներգրավվածությունը Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման գործում եւ հույս է հայտնել, որ Հանս-Յոխեն Շմիդթը պաշտոնավարման ընթացքում կարեւոր ներդրում կունենա տարբեր ոլորտներում հայ-գերմանական համագործակցության առավել զարգացման գործում: Անդրադարձել էեղել նաեւ Հայաստանի` միջազգային կառույցների հետհամագործակցությանխնդիրներին, մասնավորապես` Հայաստան-Եվրամիություն համագործակցությանծրագրին:

Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարի մամլոգրասենյակը: