16 նոյեմբերի 2009 - 20:26 AMT
Հովիկ Աբրահամյան. ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի աշխատանքը կնպաստի Հայաստանի եվրաինտեգրմանը
Նոյեմբերի 16-ին Ազգայինժողովի նախագահՀովիկ Աբրահամյաննընդունեց ՀայաստանումԵվրոպականհանձնաժողովի պատվիրակության ղեկավարդեսպան Ռաուլդե Լյուցենբերգերին, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին եւ նույն թիմի անդամ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոային:

Ողջունելով զրուցակիցներին` ՀՀ ԱԺ նախագահը ողջունեց ԵՄ խորհրդատվականխումբստեղծելու ՀՀ Նախագահի նախաձեռնությունը: Կարեւորելով ԵՄ հետհամագործակցության զարգացումը` պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի աշխատանքը կնպաստի Հայաստանի եվրոինտեգրմանը, իսկ Եվրոպական խորհրդարանում նրա ունեցած հարուստ աշխատանքային փորձն օգտակար կլինի այդ մարմնի հետ ՀՀ ԱԺ հարաբերությունները խորացնելու համար:

Այնուհետեւ զրուցակիցներըքննարկեցին ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուիգործունեությունը սկսելու հետկապված աշխատանքային եւկազմակերպչական հարցերը: ՊարոնԼորենցոՕչոան ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեքի ջերմ ողջույնները: Զրուցակիցները նախանշեցին այն ոլորտները, որտեղ ԵՄ խորհրդատուն կարող է օգտակար լինել ՀՀ ԱԺ-ին եւ պայմանավորվեցին խթանել համատեղ աշխատանքը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցներիհետկապերի վարչությունը: