16 նոյեմբերի 2009 - 20:34 AMT
Ավարտվեց 4-րդ ավանդական Վաչիկ Մկրտչյանի Հուշախաղը
Ավարտվեց 4-րդ ավանդական Հուշախաղը` նվիրված բռնցքամարտի սպորտի միջազգային վարպետ Վաչիկ Մկրտչյանի հիշատակին: Առաջնությանը մասնակցում էին 16-17 տարեկան 122 բռնցքամարտիկներ Հայաստանի բոլոր մարզերից: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հուշախաղի գլխավոր քարտուղար Նարեկ Վարդանյանը, 11 քաշային կարգերում հաղթել են հետեւյալ բռնցքամարտիկները`

48 կգ ք/կ Կորյուն Սողոմոնյան
51 կգ ք/կ Նարեկ Աբգարյան
54 կգ ք/կ Հովհաննես Բոչկով
57 կգ ք/կ Ջոնիկ Տոնոյան
60 կգ ք/կ Հրայր Մաթեւոսյան
64 կգ ք/կ Արթուր Քիրաջյան
69 կգ ք/կ Հայկ Խաչատրյան
75 կգ ք/կ Սերգեյ Թովմասյան
81 կգ ք/կ Վաչե Գաբրիելյան
91 կգ ք/կ Գոռ Մարգարյան
91+ կգ ք/կ Վախթանգ Մկրտչյան