17 նոյեմբերի 2009 - 12:52 AMT
Հայաստանի վարչապետը դարձել է հանրապետական
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն անդամագրվեց Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Նոյեմբերի 16-ին ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստում ձայների մեծամասնությամբ Տիգրան Սարգսյանն ընդունվեց Հանրապետական կուսակցության շարքերը»,-ասել է Շարմազանովը` հավելելով, որ կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ դիմումը վարչապետը նախապես էր ներկայացրել: