17 նոյեմբերի 2009 - 17:04 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի դիրքորոշումը շատ մշուշոտ է
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի դիրքորոշումը շատ մշուշոտ է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» ընդդիմական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, ինքը Հայաստանից սեփական դիրքորոշումից մեղմ նահանջ է ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Հայաստանն իր գործողությունների արդյունքում ծուղակում հայտնվեց»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ ԱԳՆԽ առաջիկա գագաթաժողովը, որը կկայանա դեկտեմբերի 1-ին Աթենքում, Ալավերդյանը հայտնեց, որ առանձնակի փոփոխություններ չի ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Այդ խնդիրն այդպես արագ չի լուծվի»,- նշեց Ալավերդյանը: