5 մարտի 2002 - 20:53 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏԻՎ ՊԱՏՃԱՌՆԵՐ
Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ զարգանում է չափազանց դանդաղ: Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` դրանում կան մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնցից գլխավորը Թուրքիայի անդամակցությունն է Հյուսիս-Ատլանտյան դաշինքին: Հայաստանին դժվար է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, որի կազմում, ըստ էության, Հայաստանի հետ չհայտարարված պատերազմ մղող Թուրքիան է: Հովհաննիսյանը քիչ անհանգստացած չէ նրանով, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամ-երկրները չեն փորձում կանխել Թուրքիայի նման պահվածքը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: