17 նոյեմբերի 2009 - 21:25 AMT
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըջը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի բացման հարցը փակ է առանց ղարաբաղյան հիմնահարցի լուծման: PanARMENIAN.Net-ը Շվեյցարիայի ԱԳՆ դիմեց այն հարցով, թե արդյոք Շվեյցարիայի Արտգործնախարարությունը թուրք դեսպանի հայտարարությունը Ցյուրիխում Շվեյցարիայի ԱԳՆ աջակցությամբ ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների սկզբունքներին եւ ոգուն հակասող չի համարում:

Շվեյցարիայի Արտգործնախարարությունը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը: