18 նոյեմբերի 2009 - 11:59 AMT
«Հետհաշվարկ Էրդողանի համար» քարոզարշավի մասնակիցները կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին ընդունել թիվ 252 բանաձեւը
Սկսվեց «Հետհաշվարկ Էրդողանի համար» մեկամսյա քարոզարշավի երկրորդ շաբաթը, որի նախաձեռնողը Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն է (ANCA): Այս շաբաթ արշավի մասնակիցները ուշադրությունը կենտրոնացրել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձեւի ընդունման վրա:

«Հետհաշվարկ Էրդողանի համար» քարոզարշավը հնարավորություն է տալիս ամերիկահայերին մասնակցել մի լայնածավալ քարոզարշավի, որի միջոցով մենք ավելացնում ենք բարոյական եւ քաղաքական ճնշումը ԱՄՆ ղեկավարության հանդեպ, որպեսզի նա ճիշտ դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: