18 նոյեմբերի 2009 - 15:30 AMT
Ահարոն Ադիբեկյան. «Մեր իշխանությունների բոլոր գործողությունները պարտադրված են»
Ռոբերտ Քոչարյանի վերադարձը Հայաստանի քաղաքականություն պայմանավորված է երեք գործոնով` 1. ուզո՞ւմ է նա այդ, թե ոչ, 2. կուզի՞, արդյոք, հայ էլիտան այդ, 3. այդպիսի պահանջարկ կձեւավորվի՞, արդյոք, ընտրողների մոտ: Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն «Ահարոն Ադիբեկյանը: Ընդ որում, նա նշեց, որ հայաստանյան իշխանությունների բոլոր գործողությունները պարտադրված են: «Այսօրվա իշխանությունների տեղն ով էլ գա, հետեւելու է այս կանոններին», - ընդգծել է Ահարոն Ադիբեկյանը: