18 նոյեմբերի 2009 - 19:31 AMT
Եգիպտոսում ՀՀ դեսպանը պատրաստ է աջակցել հայ-եգիպտական հարաբերությունների առավելագույն խորացմանը

Նոյեմբերի 17-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքին:Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Հայաստանի դեսպան Մելքոնյանը նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները եւ հավաստիացրել, որ կանի առավելագույնը երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման ուղղությամբ:

Եգիպտոսի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի դեսպանին առաքելության կատարման ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: