4 մարտի 2002 - 22:57 AMT
ԱՆԿԱՐԱՆ ԲՈՂՈՔ Է ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՒԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՈՐԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում բողոք է հայտնում վերջերս Եվրախորհրդարանի կողմից ընդունած բանաձեւի կապակցությամբ, որը պարտադրում է Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ վերացնել թուրք-հայկական սահմանի շրջափակումը: Հայտարարությունում նշվում է, որ պաշտոնական Անկարան ցեղասպանության մեջ մեղադրանքները գտնում է անհիմն: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ ընդունած բանաձեւը հակասում է Եվրամիության հետ Թուրքիայի համագործակցության զարգացմանն ուղղված ճիգերին: Առավել եւս, պաշտոնական Անկարան համարում է, որ Եվրախորհրդարանի այդ քայլերը չեն նպաստի Կովկասում կայունության հաստատմանը եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ կապերի բարելավմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: