19 նոյեմբերի 2009 - 15:27 AMT
«Յունիբանկ»-ը առաջարկում է նոր ծառայություն` Ինտերնետ բանկինգ
Ինտերնետի տարածման եւ հասարակությանտարբեր շերտեր բանկային ծառայությունների ներթափանցման հետմեկտեղ` Հայաստանում եւս Ինտերնետ բանկինգը` որպես ավանդական բանկային սպասարկման հավելյալ ծառայություն, մեծ հետաքրքրություն է սկսել առաջացնել: «Յունիբանկ»-ն առաջիններից մեկն էր հայաստանյան շուկայում, որ սկսեց այս ծառայության տրամադրումը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Ինտերնետ-բանկ համակարգըհնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց բանկային հաշիվներն առանց բանկ հաճախելու: Օգտվելով այս ծառայությունից, հաճախորդը կարող է Ինտերնետ ցանցին միացված ցանկացած համակարգչից իրականցնել բանկային տարբեր գործառույթներ:
Ինտերնետ-բանկ համակարգըհաճախորդին տրամադրում է լիարժեքբանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, առաջարկելով Ինտերնետ ցանցի միջոցով, աշխարհի ցանկացած կետից, պաշտպանված մուտք բանկային տեղեկատվությանը:

Ինտերնետ-բանկ համակարգին միացումը «Յունիբանկ»-ը կատարում է անվճար: Համակարգում գրանցվելու համար հաճախորդը պետք է դիմի բանկին, որտեղ նրան կտրամադրեն Ինտերնետ-բանկ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ վավերապայմանները: Գրանցումից հետո համակարգի գլխավոր էջում հաճախորդը ընտրում է այն գործառույթները, որոնք նրան անհրաժեշտ են բանկային հաշիվների հետ աշխատելու համար:

Ինտերնետ-բանկ համակարգով իրականացված գործառույթների անվտանգությունն ապահովվում է երեք մակարդակներով` հաճախորդի լոգինի եւ ծածկագրի ստուգմամբ, գաղտնաբանալու առկայությամբ եւծածկագրված միացմանկիրառմամբ: Համակարգում կիրառվումէէլեկտրոնային թվային ստորագրությունը, որնապահովում էհաճախորդիեւ նրակողմից տրված հանձնարարականների նույնականացման անհրաժեշտ մակարդակը:

Սպասարկման բարձրորակիապահովմաննպատակով բանկիհամապատասխան աշխատակիցները հաճախորդների համարկանցկացնեն համապատասխան ուսուցողական լսումներ: