19 նոյեմբերի 2009 - 16:18 AMT
Մայնց գերմանական քաղաքում տեղի կունենա հայ հնատիպ գրքին նվիրված ցուցահանդես
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս- Յոխեն Շմիդտին: Նախարարը իր խոսքում բարձր գնահատելով հայ- գերմանական մշակութային համագործակցությունը շնորհավորեց նորանշանակ դեսպանին ՀՀ ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ եւ հույս հայտնեց, որ արդեն իսկ ձեւավորված ավանդույթները եւ ձեռքբերումները կունենան իրենց արժանի շարունակությունը:

Նախարարը մասնավորապես անդրադարձավ Հայաստանում 2010 թ. ԳԴՀ Հեսսենի երկրամասի հետ համատեղ «Սեվրուգյան արեւելքի պատկերները լուսանկարում եւ գեղանկարում 1880-1980 թթ.» խորագրով ցուցահանդեսի անցկացմանը եւ «Young Euro Classic» միջազգային փառատոնին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին: Նախարար Հասմիկ Պողոսյանը ընդհանուր գծերով տեղեկացրեց նա- 2012 թ. նշվելիք հայ գրատպության 500 ամյակին ընդառաջ Մայնցում 2010 թ. հայ հնատիպ գրքին նվիրված ցուցահանդեսի անցկացման մասին, որը առայժմ գտնվում է բանակցային փուլում: