19 նոյեմբերի 2009 - 18:50 AMT
Երեւանում կբացվի «ՀԱՊԿ-ի ինստիտուտի» մասնաճյուղը
Նոյեմբերի 24-ն Երեւանում տեղի կունենա «ՀԱՊԿ-ի ինստիտուտի» Անկախ կոմերցիոն կազմակերպության մասնաճյուղի բացումը Հայաստանում: Ինստիտուտի բացման արարողությանը ելույթ կունենան Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀԱՊԿ-ի պետքարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նույն օրը Երեւանում տեղի կունենա կլոր սեղան «ՀԱՊԿ-ը որպես կայունության եւ անվտանգության գործոն Կովկասի տարածաշրջանում» թեմայով, ՀՀ ԱԱԽ քարտուղարի, ՀԱՊԿ-ի պետքարտուղարի, եւ ՀԱՊԿ-ի ինստիտուտի Անկախ կոմերցիոն կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ: