20 նոյեմբերի 2009 - 11:08 AMT
ԵՄ առաջին նախագահ է ընտրվել Բելգիայի վարչապետը
Եվրոպական 27 պետությունների նախագահները պատմության մեջ առաջին անգամ Բելգիայի վարչապետ Հերման վան Ռոմպեյին ընտրեցին ԵՄ նախագահ: Նա պաշտոնապես կստանձնի պաշտոնը հունվարի 1-ին:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները ընտրել են նաեւ Քեթրին Էշթոնին արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցչի պաշտոնում:

Մինչ օրս Էշթոնը զբաղեցնում էր Եվրահանձնաժողովի առեւտրի հարցերով անդամի պաշտոնը, հաղորդում է BBC-ին: