20 նոյեմբերի 2009 - 12:35 AMT
Հայկական «Ատիսը» իր առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի գավաթի խմբային փուլում
Իր սեփական դաշտում առաջին խաղը «Ատիս» հայկական բասկետբոլային ակումբը 103:99 հաշվով հաղթեց «Չեվակատային» (Ռուսաստան):

Բոլոր քարորդներում առավելությունը եւ հաշվի, եւ խաղային դիրքերում «Ատիսի» մոտ էր: Ամենատպավորիչ էր Մաուրիտա Րեյդայի (ԱՄՆ) խաղը, նա թիմին բերեց 103 միավորներից 26-ը, եւ դարձավ «Ատիսի» միակ բասկետբոլուհին, որը խաղաց բոլոր 40 րոպեները:

Սակայն առանձնապես աչքի ընկավ զամբյուղում հայտնված գնդակների քանակով, մասնավորապես երեքմիավորանոց «Չեվակատայի» բասկետբոլուհի Անաստասիա Պիմենովան, նա 10 միավորով առաջ անցավ Րեյդայից եւ իր թիմին բերեց 36 միավոր: Չնայած դրան, Եվրոպայի գավաթի խմբային փուլի շրջանակներում«Չեվակատան» կերեց իր երկրորդ պարտությունը: Առաջին խաղում ռուսական թիմը պարտվեց թուրքական «Բեշիկթաշին» 80:62 հաշվով: «Ատիսը» պարտվեց «Ատինայկոսին» 105:54 հաշվով:

Իր հաջորդ խաղը «Ատիսը» կխաղա թուրքական «Բեշիկտաշի» հետ նոյեմբերի 26-ն, Թուրքիայում:

Դասավորությունը ֆ խմբում, որտեղ խաղում է «Ատիսը».

«Բեշիկտաշ» 6 միավոր

«Ատինայկոս» 3 միավոր

«Ատիս» 3 միավոր

«Չեվակատա» 0 միավոր