20 նոյեմբերի 2009 - 13:34 AMT
Երեւանում անցնում է Առողջապահության կազմակերպիչների 3-րդ համագումարը
ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի կունենա Հայաստանի «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության հերթական 3-րդ համագումարը:

Հայաստանի «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը շուրջ 21 հազար բուժաշխատողներից կազմված մի բանակ է, որտեղ ներգրավված են հանրապետության առողջապահության առաջատար մասնագետներ, ոլորտի կազմակերպիչներ: Միավորումն ունի տարածքային կառույցներ ՀՀ բոլոր մարզերում:

2007 թվականիցառայսօրհասարակական այս կազմակերպությունն իր ակտիվ ու գործուն մասնակցությունն է բերում առողջապահության բնագավառի ամենատարբեր խնդիրների լուծմանն այն տեղերում, որտեղ դրա կարիքն ավելի է զգացվում՝ փորձելով թեթ-ացնել բնակչության բժշկական սպասարկման ապահովման պետության մեծ բեռը:

«Առողջապահության կազմակերպիչներիմիավորում» հասարակական կազմակերպությունն ամեն տարի կազմակերպում է բաց դռների օրեր, ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի բնակիչների համար` բոլոր մասնագիտությունների գծով: Նման միջոցառում է կազմակերպվել նաեւ երեխաների եւ դեռահասների առողջության պահպանման ուղղությամբ: Աջակցել են սոցիալապես անապահով այն անձանց, ովքեր կարիք են ունեցել բուժման, սակայն ի վիճակի չեն եղել այն իրագործել: Իսկ մարզերի այն բնակիչները, որոնց բուժումը հնարավոր չէր կազմակերպել տեղում, տեղափոխվել են Երեւան` հետագա բուժման:

Այս տարի ատամնաբուժական բարձրորակբուժօգնություն ցուցաբերվեց Երեւան քաղաքի բնակչությանը, իսկ կանանց միամսյակի կա-պակցությամբ կազմակերպվեց բաց դռների օր մարզերի եւ Երեւան քաղաքի կանանց համար, որի ընթացքում բազմաթիվ կանայք բուժօգնություն ստացան:

Բացի բուժօգնությունից, կազմակերպությունն իր գործունեության մեջ ընդգրկել է նաեւ այլ ոլորտներ, ինչպիսին Ալավերդու հիվանդանոցին ցուցաբերած բարեգործական օգնությունն է, ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին աջակցությունը, ուշադրությունը ոլորտի վաստակաշատ բժիշկների ու բուժքույրերի նկատմամբ: