20 նոյեմբերի 2009 - 16:57 AMT
Հայաստանի փոխվարչապետը ծանոթացել է Տավուշի եւ Գեղարքունիքի բնակչության խնդիրների հետ
ՀՀփոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարԱրմեն Գեւորգյանն այսօրմեկնեց Գեղարքունիքի եւ Տավուշիմարզեր, որտեղմասնակցեց Ճամբարակ քաղաքի, Չինարի եւ Վերին Կարմիր Աղբյուր գյուղերի գազիֆիկացման աշխատանքների ավարտի հետ կապված միջոցառումներին:

ՀՀգյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության զարգացմանմիջազգային հիմնադրամի (ԻՖԱԴ) «Գյուղական տարածքների տնտեսականզարգացում» ծրագրի շրջանակում գազիֆիկացվել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը, Տավուշի մարզի Չինարի եւ Վերին Կարմիր Աղբյուր գյուղերը:
Արծվաշենհամայնքի բնակիչները փոխվարչապետինտեղեկացրին համայնքում առկա բնակարանաշինության խնդիրների մասին: Արմեն Գեւորգյանը խոստացավ առաջիկայում անդրադառնալ խնդրին եւ ամփոփ լուծում տալ:

Այնուհետեւփոխվարչապետը մեկնեց Տավուշիմարզ, նշվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանմամլո ծառայության հաղորդագրության մեջ: