20 նոյեմբերի 2009 - 19:25 AMT
«Ժառանգություն» կուսակցության համար ընդունելի չէ ՀՀ 2010 թ. պետբյուջեի նախագիծը
«ՀՀ 2010 թ. պետբյուջեի քննարկումները ՀՀ խորհրդարանում ցույց տվեցին, որ բյուջեն մեր իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունի, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ ինչպես ծախսերի, այնպես էլ եկամուտների մասով», - նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբավորման պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքերի համաձայն, Հայաստանի կառավարությունը պետբյուջեի նախագիծը հաստատելիս հաշվի չի առել այն, որ Հայաստանում գրանցվել է գների նշանակալի աճ եւ դրա հիման վրա եկող տարի նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում: «Եկող տարի Հայաստանում ոչ մի առաջընթաց չի լինելու նաեւ աղքատության կրճատման հարցում, եւ վերը ասվածը հաշվի առնելով, «Ժառանգություն» կուսակցությունը այսպիսի բյուջեն համարում է անընդունելի», - ընդգծել է պատգամավորը: