20 նոյեմբերի 2009 - 20:33 AMT
ՀՀԿ-ը չի կարծում, որ ՀԱԿ-ի առաջնորդի հայտարարությունը կարող է փոխել իրավիճակը քաղաքական դաշտում
«Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) միշտ կարեւորել է Հայաստանի ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ղեկավարող քաղաքական ուժերի հետ համագործակցությանը այն խնդիրների շուրջ, որոնք ծառացել են Հայաստանի առաջ», - ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ՀՀԿ-ն խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Գալուստ Սահակյանը:

Սակայն, խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարության մասին Հայաստանի ղեկավարության հետ համագործակցելու վերաբերյալ, Սահակյանը նշել է, որ ՀԱԿ առաջնորդի հայտարարությունը իրենից լուրջ բան չի ներկայացնում, եւ չի կարող ազդել Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի վրա: