21 նոյեմբերի 2009 - 13:26 AMT
Մոսկվայում բացվել է Հայաստանի ազգային զբոսաշրջության գրասենյակ
Մոսկվայում սկսել է իր աշխատանքը Հայաստանի Ազգային զբոսաշրջության գրասենյակը (ԱԶԳ), հաղորդել է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ՏՈւՐԻԶՄ գործակալությանը կազմակերպության տնօրեն Մարիա Ատայանը: Նրա խոսքերով, գրասենյակը կզբաղվի Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունների առաջխաղացմամբ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների շուկայում:

«Գրասենյակի առաջնակարգ խնդիրներից են ` PR-ի եւ մարքեթինգի կազմակերպումը Հայաստանի իմիջի ձեւավորման համար, որպես հետաքրքիր եւ մատչելի երկիր», - ասել է Ատայանը:

Նա նաեւ նշել է, որ ԱԶԳ-ն դեկտեմբերի 15-18-ը կանցկացնի մամլո տուր Ռուսաստանի առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, որը հարմարեցված կլինի Սուրբ ծննդյան տոնին, իսկ փետրվարի սկզբին Մոսկվայում կներկայացնեն Ծաղկաձորը` Հայաստանի ամենամեծ լեռնադահուկային կուրորտը:

«Հայաստանի ԱԶԳ-ի նախագծերում է նաեւ հայկական զբոսաշրջության օպերատորների ցանցի ստեղծումն է, որը կղեկավարվի Գրասենյակի եւ ռուս գործընկերների փոխգործունեության համակարգմամբ», - ասել է նա: