21 նոյեմբերի 2009 - 14:52 AMT
Երեւանում Երախտագիտության օրը նշում են «վազքով հանուն կյանքի»
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ու «Վահագնի» համալիրը նոյեմբերի 21-ին կազմակերպել են «Վազք հանուն կյանքի» մրցությունը, որին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ եւ այլ երկրների դեսպանատները, «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերակցությունը եւ այլ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մոտ 100 երեխաներ ու մեծահասակներ:

Մրցությունը նվիրված է ամերիկյան տոնին` Երախտագիտության օրվան եւ ուղղված է առողջ ապրելակերպի քարոզմանը: Մրցությանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Երեխաներից հաղթողներ կամ պարտվողներ չկային եւ բոլոր 50 պատանի մասնակիցներին մրցանակներ հանձնվեցին, իսկ մրցության հաղթող մեծահասակները դրամական պարգեւներ ստացան: