22 նոյեմբերի 2009 - 23:08 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հասել են լուրջ առաջխաղացման
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հասել են լուրջ առաջխաղացման բանակցություններում, սակայն առաջ եկան որոշ բարդություններ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասյեն:

Բանակցությունները շարունակվում էին 4 ժամ, որից հետո ֆրանսիացի դիվանագետը հայտարարեց, որ միջնորդները կպատրաստեն նախագահների նոր հանդիպում, սակայն երբ այն կկայանա դեռ հայտնի չէ, հաղորդում է Reuters-ը: