23 նոյեմբերի 2009 - 15:24 AMT
Հայաստանում ելույթ կունենա օպերային երգիչ Վանո Թադեոն
Հայաստանում ելույթ կունենա Եվրոպայի մի քանի օպերային թատրոնների հայտնի մեներգիչ, Իսպանիայում Հայաստանի հյուպատոսության մշակույթի բաժնի նախագահ, տենոր Վանո Թադեոն (Վահրամ Թադեւոսյան):

«Իմ այցը նվիրված է Կոմիտասի 140-ամյակին եւ Հայաստանի անկախության 18-ամյակին: Իմ նպատակն է ներկայացնել իմ համահայրենակիցներին հայկական դասական երաժշտության եւ երկրի արժեքը: Ես ցանկանում եմ տեսնել հայկական մշակույթի զարգացումը եւ դրա համար իմ հնարավորությունների ներածին չափով կանեմ ամեն ինչ դրա համար», - ասել է այսօր կայացած մամլո ասուլիսում Վանո Թադեոն

Նրա խոսքերով, Վանաձորում արդեն կայացել է իր համերգը եւ նախատեսվում է կազմակերպել երկրորդը:

Նոյեմբերի 28-ն երգիչը ելույթ կունենա Գյումրիում, իսկ դեկտեմբերի 14-ն Երեւանում, որից հետո սկսնակ երգիչների համար կկազմակերպվեն վարպետության դասընթացներ:

Համերգի առաջին մասում կներկայացվեն արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները, իսկ երկրորդ մասը ամբողջովին կնվիրվի Կոմիտասի ստեղծագործություններին:

1996 թ-ն Վանո Թադեոն հրավիրվել էր Բարսելոնա եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին I աջակցությամբ, մասնակցել էր Ֆ. Վինիասի անվան միջազգային մրցույթին, որտեղ ստացավ դիպլոմ եւ Ջ. Վերդիի անվան մրցանակ: Վերջին 8 տարի Թադեոն ապրում է Իսպանիայում, ելույթ ունենալով Եվրոպայի լավագույն բեմերում: