1 մարտի 2002 - 21:12 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է 1915 ԹՎԱԿԱՆԻՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոպական միության 15 անդամ-երկրները մեկ անգամ եւս հաստատել են, որ անցյալ դարասկզբին Թուրքիան ցեղասպանության քաղաքականություն է իրագործել է հայկական բնակչության նկատմամբ: «Կողմ»-391, «դեմ»-96 եւ «ձեռնպահ»-15 ձայների հարաբերակցությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեարկել են ավելի վաղ ընդունված, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի օգտին: Բանաձեւի նոր խմբագրությունը կոչ է անում Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը, եւ ձեռնարկել այլ գործնական քայլեր` Եվրամիության անդամ դառնալու համար: Եվրոպական խորհրդարանականները դիմել են նաեւ Եվրամիության գործադիր կառույցներին` Հարավային Կովկասի երկրների հետ երկարաժամկետ համագործակցության ռազմավարություն մշակելու կոչով: Առաջարկվում է, օրինակ, հատուկ դեսպանորդ նշանակել տարածաշրջանում եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցչություններ բացել Հայաստանում եւ Ադրբեջանում: Առաջարկվում է նաեւ կոնֆերանս անցկացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների ներդրումային հնարավորությունների քննարկման նպատակով: Բացի դրանից, բանաձեւը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին միանալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: