23 նոյեմբերի 2009 - 17:52 AMT
Վլադիմիր Զախարով. «Ադրբեջանի նախագահը անմարդկային անձնավորություն է»
Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո առաջընթացն այն է, որ Իլհամ Ալիեւը պատերազմի վերսկսման մասին հայտարարություններով ուզում էր վախեցնել հայկական կողմին եւ այդ կերպ Հայաստանին ստիպել համաձայնության գալ: Բայց դա, ինչպես տեսնում ենք, չեղավ: Այդ արդեն շատ բան է ասում: Այս մասին PanARMENIAN.Net - ի լրագրողի հետ զրուցելիս ասաց ՄՄՀԻ-ի Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքերի համաձայն, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հստակորեն հասկացրել է, որ հակամարտության ռազմական կարգավորման մասին խոսք լինել իսկ չի կարող: «Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Արեւմուտքին ցույց տալու համար էր արված: Հայաստանը պատերազմը վերսկսելու ոչ մի առիթ չի տալիս», - նշել է Զախարովը:

Նա նաեւ նկատել է, որ Ադրբեջանում մանկապարտեզից սկսած երեխաների մեջ հայերի հանդեպ ատելություն են սերմանում` թշնամու կերպար, որին պետք է ատել: «Այս ամենը ղեկավարում է Ադրբեջանը իշխող էլիտան: Ալիեւը կարող է դրան վերջ տալ, բայց չի ուզում, քանի որ դրանով նա միավորներ է շահում: Նրա միակ ցանկությունն այն է, որ հավերժ խան մնա», - ընդգծել է Վլադիմիր Զախարովը, ավելացնելով, որ Ադրբեջանի նախագահն ինքն իրեն հակասում է. կամ նա համաձայնվում է Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, կամ հայտարարում է, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, որպեսզի վերադարձնի Ղարաբաղը: «Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորությունը միշտ առկա է, նա անմարդկային անձնավորություն է», - ասել է Վլադիմիր Զախարովը: