24 նոյեմբերի 2009 - 15:55 AMT
Նոյեմբերի 24-ն Հայաստանի տարածքում տեղի ունեցավ 4 բալանոց երկրաշարժ
Երկրաշարժը 2.8 մագնիտուդայով, տեղի ունեցավ նոյեմբերի 24-ն ժամը 13:17 Հայաստանի տարածքում, հաղորդում է Հայաստանի Ազգային սեյսմիկ անվտանգության ծառայությունը:

Երկրաշարժը տեղի ունեցավ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 3 կմ հյուսիս արեւելք: Ստորգետնյա ցնցումների ուժը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Երկրաշարժից հետո գրանցվել էր աֆտերշոկ 2.6 մագնիտուդայով: 3 բալի ուժգնությամբ ցնցումները գրանցվեցին Աշոցք եւ Զույգաղբյուր գյուղերում: