24 նոյեմբերի 2009 - 16:17 AMT
Տիգրան Մարտիրոսյանը եւս մեկ արծաթե մեդալ բերեց Հայաստանին
Նվաճած փոքր արծաթե մեդալ Գոյանգայոմ (Հարավային Կորեա ) տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը Հայաստանի համար վաստակեց երկրորդ արծաթե մեդալ: Ավելի վաղ պոկում վարժությունում նա բարձրացրեց 170 կգ, որի արդյունքում նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 200 կգ: Մարտիրոսյանը երկամարտի արդյունքում ունի 370 կգ: Նա դարձավ աշխարհի արծաթե մրցանակակիր:

Հիշեցնենք, որ առաջին արծաթե մեդալը նվաճել է Առաքել միրզոյանը (ք/կ 69): Ծանրամարտի աշխարհի առաջնության ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 6-դ տեղում է:

Բացի Մարտիրոսյանից Գոյանգայում ելույթ կունենան հետեւյալ հայ ծանրամարտիկները.

Հայաստանի կանանց հավաքական.

Մելինե դալուզյան ք/կ 63 (նոյեմբեր 25)
Նազիկ Ավդալյան ք/կ 69 (նոյեմբերի 27)
Հռիփսիմե Խուրշուդյան ք/կ 75 (նոյեմբերի 28)
Հայաստանի տղամարդկանց հավաքական.
Տիգրան Վ. Մարտիրոսյան ք/կ 85 (նոյեմբերի 26)
Գեւորգ Պողոսյան ք/կ 85 (նոյեմբերի 26)