28 փետրվարի 2002 - 18:43 AMT
ԱՎՍՏՐԻԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ավստրիա կատարած պաշտոնական աշխատանքային այցի ընթացքում, Վիեննայում ստորագրվել է երկու միջկառավարական փաստաթուղթ: Դրանք են` օդային հաղորդակցությունների եւ երկակի հարկադրման բացառման մասին համաձայնագրերը: Հանդես գալով այցի արդյունքներին նվիրված համատեղ մամլո ասուլիսում` Ավստրիայի նախագահ Թոմաս Քլեյսթիլը նշել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանին, որը Եվրոպայի համար կամուրջ է դեպի Կենտրոնական Ասիա, հատուկ ռազմավարական նշանակություն է տրվում: «Իրավիճակը Կովկասում անմիջականորեն ազդում է Եվրոպայի մյուս երկրների վրա»,- ասել է նա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: