24 նոյեմբերի 2009 - 17:06 AMT
2009 թ-ի երրորդ եռամսյակում Հայէկոնոմբանկի հասույթը 300մ մլն դրամ է կազմել
Անդրադառնալով բանկիերրորդ եռամսյակիզարգացման միտումներին, պետք էգոհունակությամբ փաստենք, որ, չնայած համաշխարհայինֆինանսա-տնտեսական ճգնաժամի` ՀՀ տնտեսությանեւմասնավորապես բանկային համակարգիզարգացմանտեմպերի վրաունեցած բացասական ազդեցությանը, հաճախորդների վստահությունը Հայէկոնոմբանկի նկատմամբ շարունակում է աճել, ինչի մասին է վկայում 2009թ. երրորդ եռամսյակում բանկի մի շարք ցուցանիշների դրսեւորած էական աճը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Մասնավորապես, աճել են`
-բանկի ակտիվները` մոտ15.5 %-ով,
-վարկային ներդրումները` ավելի քան 3.3 մլրդ դրամով,
-ցպահանջ ավանդները` 1.5 մլրդ դրամով,
-իրավաբանական անձանց դեպոզիտները` մոտ 1.2 մլրդ դրամով,
-ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 9.2 %-ով:

Պայմանավորված վերոհիշյալ ցուցանիշների աճով, բանկի երրորդ եռամսյակիգործունեության արդյունքում արդեն իսկ ձ-ավորվել է մոտ 300.0 մլն դրամի զուտ շահույթ:

Հայէկոնոմբանկը Հայաստանիբանկային համակարգիհաստատուն առաջատարներիցէ: 2009թ.-ի նոյեմբերի 23-իդրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.6 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են ավելի քան 53.0 մլրդ դրամ, վարկային ներդրումները` մոտ 29.0 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 6.0 մլրդ դրամ: Բանկն ունի 35 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, որից. Երեւան քաղաքում` 17 մասնաճյուղ, ՀՀ տարբեր մարզերում` 17 մասնաճյուղ, Արցախում` 1 մասնաճյուղ: