24 նոյեմբերի 2009 - 17:15 AMT
Կաթողիկոս Արամ I-ը խորհրդատվություններ է անցկացնում հայկական կուսակցությունների հետ
Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի պատվիրակության հետ, որը գլխավորում է Հրանտ Մարգարյանը:

Հանդիպման ընթացքում Արամ I-ը ՀՅԴ-ի հետ քննարկել է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերի ամրապնդման հարցերը, եւ ընդգծել է, որ հայ ժողովրդի պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ թուրքական կառավարությունից փոխհատուցման պահանջը պետք է շարունակվի:

Նախօրեին կաթողիկոսը ընդունել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության պատվիրակությունը: