24 նոյեմբերի 2009 - 20:05 AMT
Հայաստանում Իտալիայի դեսպանը պարգեւատրվել է Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի հուշամեդալով
Այսօր Վ. Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ ՀՀ -ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հանդիպումը համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպանը պատմելով իտալերեն լեզվի դասավանդման նոր հեռանկարների մասին, նշեց. «Իտալերենն ուսումնասիրելով, շատ նմանություններ ենք նկատում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ: Բացի այդ, այլ երկրների եւ ժողովուրդների մշակույթի հետ ծանոթանում ենք օտար լեզուների շնորհիվ»:

Հանդիպման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որի համաձայն նախատեսվում է Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի Դանթե Ալիգիերիի անվան իտալական մշակույթի եւ լեզվի կենտրոնի գործունեության ընդարձակում:

Համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը դեսպան Սկապինիին պարգեւատրեց համալսարանի 70-ամյակին նվիրված հուշամեդալով եւ նրան շնորհեց Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի պրոֆեսորի կոչում: