24 նոյեմբերի 2009 - 21:49 AMT
Իրանա-թուրքական հարաբերությունների բարելավումից Հայաստանը միայն կշահի
Թուրքիան այսօրվա դրությամբ ավելի հակաիսրայելական է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» հետազոտական կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը: Ըստ նրա, Անկարան դեռ երկար նույն դիրքորոշումը կպահպանի Երուսաղեմի հարցում:

«Թուրք-իրանական մերձեցումը դրական կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա»,-ասել է Սարուխանյանը` հավելելով, որ դա հնարավորություն կտա երկրներին եռակողմ նախագծեր իրականացնել էներգետիկ ոլորտում: Ընդ որում, նա նշել է, որ հարաբերությունների բարելավումն Իրանի ու Թուրքիայի միջեւ կխարխլի Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում: «Էներգետիկ գրավչության տեսակետից, Ադրբեջանը կկորցնի իր նշանակությունը Թուրքիայի համար»,-ասել է Սեւակ Սարուխանյանը:

Մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, Անկարան կստանա Թեհրանի աջակցությունը` Սարուխանյանն ասել է, որ հազիվ թե Թուրքիան նման քայլի գնա: