25 նոյեմբերի 2009 - 11:41 AMT
Նոյեմբերի 27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանի Լեհաստանի ՊՆ ղեկավարը
Նոյեմբերի 27-ին Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանի Հայաստան եւ կհանդիպի իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Այնուհետեւ Բոգդան Կլիխը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան: Բանակցությունների գլխավոր թեման կլինեն անվտանգության հարցերը:

«Իմ առաջին այցը տարածաշրջան կվերաբերի անվտանգության հետ կապված իրավիճակին, քանի որ Անդրկովկասի տարածաշրջանը առանցքային է ոչ միայն Արեւելյան, այլ նաեւ Կենտրոնական Եվրոպայի համար: Հարավային Կովկասը կարող է լինել կամ հակամարտությունների եւ ճգնաժամերի աղբյուր, կամ կայունացման տարածաշրջան»,-լրագրողներին է ասել Կլիխը Հարավային Կովկաս այցելելուց առաջ: