25 նոյեմբերի 2009 - 14:44 AMT
Երեւանում քննարկվել են ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության հեռանկարները
ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան եւ Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցավ «Ղազախստանի առաջիկա նախագահությունն ԵԱՀԿ-ում` հնարավորություններն ու հեռանկարները» ծրագրի շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլատ Ալիմբաեւը, ՀՀ-ում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար եւ «Հայաստան-Ղազախստան» բարեկամության խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղաքագետներ:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության հիմնական առաջնայնությունները, մարտահրավերները, Հայաստանի համար Ղազախստանի նախագահության հնարավոր հեռանկարները եւ այլ հարցեր: