25 նոյեմբերի 2009 - 17:30 AMT
«Կալլիգրաֆֆիտի» ցուցահանդեսը բացվել է ՆՓԱԿ-ում
Երեւանի Նոր փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է «Կալլիգրաֆֆիտի» ցուցահանդեսը:

«Ինչպիսի՞ն է ձեռագրի դերը համակարգչի դարում... Ի՞նչ կտա մեզ ինքը` տառն այն դեպքում, երբ մենք կարդում ենք օտար լեզվով` չիմանալով այդ այբուբենը... Այդ դեպքում մնում են միայն այս կամ այն տառից ստացված զգացողություններն ու էսթետիկական ընկալումը...»,- նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ Արփի Հակոբյանը:

«Կալլիգրաֆֆիտի» ցուցահանդեսի ցուցադրության մեջ մտել են զանազան երկրների նկարիչների աշխատանքներ: Ցուցադրվում են նաեւ լուսանկարներ, որոնք արձանագրել են «կալլիգրաֆֆիտիի» զանազան օրինակներ: