25 նոյեմբերի 2009 - 17:39 AMT
2009-ի դեկտեմբերին տեղի կունենա ՀՀ ԶՈՒ բժշկական կազմի սպաների զորակոչը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն` 2009 թվականի դեկտեմբեր ամսին կանցկացվի Հայաստանի Հանրապե֊տու֊թյան զին֊ված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչեւ 35 տա֊րեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տա֊րի:

2009 թվականի դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն ան֊ցած բժշկական կազմի սպաները: