25 նոյեմբերի 2009 - 17:50 AMT
Երեւանում բացվել է «Ռենեսանս» Ստեղծագործող կանանց միության առաջին մեծ ցուցահանդեսը
«Հայ կանայք միշտ էլ ընտանիքի հենարանն են եղել, եւ ես չեմ նվազեցնում նրանց դերը, սակայն ուշադրություն չեմ դարձնում բոլոր սեռական կարգախոսներին: Ինձ համար ամենակարեւորը մարդն է եւ նրա ներկայացրած արվեստը, այլ ոչ թե նրա սեռը»,- նոյեմբերի 25-ին «Ռենեսանս» ցուցահանդեսի բացմանն իր խոսքում նշեց «Հայարտ» արվեստի կենտրոնի տնօրեն Ռիտա Շարոյանը:

Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 40 հեղինակների շուրջ հազար գրաֆիկական ու կիրառական աշխատանք: Նրանք բոլորն էլ վերջերս հիմնադրված Ստեղծագործող կանանց միության անդամներ են: Այդ միության համակարգող Սուսաննա Սարգսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ցուցահանդեսի բացումը հենց Սեռական բռնության դեմ պայքարի միջազգային օրը զուգադիպություն է, սակայն ցուցահանդեսն ինքը նվիրված է սեռերի հավասարության համար պայքարին»:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 5-ը: