25 նոյեմբերի 2009 - 19:32 AMT
Երեւանում տեղի կունենա «Սեղանի թենիսի ֆեդերացիայի պատվավոր նախագահի գավաթի» մրցաշարը
Նոյեմբերի 26-28-ին Երեւանում տեղի կունենա «Սեղանի թենիսի ֆեդերացիայի պատվավոր նախագահի գավաթի» մրցաշարը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Սեղանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Քրիստինա Մանասիրյանը, մրցաշարին կմասնակցեն 80 թենիսիստներ եւ թենիսիստուհիներ Երեւանից, ՀՀ մարզերից, Ստեփանակերտից, Վրաստանից ու Լիբանանից, այդ թվում նաեւ սեղանի թենիսի ԽՍՀՄ առաջին չեմպիոն Հարություն Հակոբյանի հուշամրցաշարի մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն կադետներ (12-15 տարեկան) եւ մեծահասակներ (18 տարեկան եւ ավելին):