20 հունիսի 2003 - 22:29 AMT
ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ Է
Հայ եւ թուրք սպաների միջեւ շփումների մակարդակը Հայաստանում անցկացվող «Cooperative Best Effort-2003» զորավարժություններին բավականին բարձր է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է այսօր Հայաստանի պաշտպանության փոխնախարարի օգնական, զորավարժությունների համահրամանատար Մուրադ Իսախանյանը: Նրա խոսքերով` թուրք ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են նախապատրաստական խորհրդաժողովներին: «Ազգությունը ոչ մի առնչություն չունի զորավարժություններին», - նշել է հայ զինվորականը: