26 նոյեմբերի 2009 - 13:06 AMT
«World cup 2009». Հակոբյանը եւ Պոնոմարեւի պարտիան ավարտվեց խաղաղ ելքով, հաղթողը կորոշվի թայ-բրեյքում
«World cup 2009»-ի շախմատի երկրորդ շրջանի հիմնական պարտիաներից հետո, որը մեկնարկել է նոյեմբերի 21-ն Խանտի Մանսիյսկում, Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ)չկարողացավ հաղթել Ռուսլան Պոնոմարեւին (Ռուսաստան), եւ ավարտեց պարիան ոչ ոքի: Ներկայումս երկու շախմատիստները ունեն մեկական միավոր:

32 խաղից 16-ում հաղթողին որոշելու համար պետք է անցկացվի թայ-բրեյք: Հակոբյան-Պոնոմարեւ զույգի հաղթողը հայտնի կդառնա թայ-բրեյքում, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ն: