26 նոյեմբերի 2009 - 15:10 AMT
Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանը ընդունել է մարդասիրական իրավունքի երիտասարդ հետազոտողներին
Եվրոպայի, Իրանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների տարբեր համալսարանների մարդասիրական իրավունքի երիտասարդ հետազոտողները նոյեմբերի 26-ն հավաքվել էին Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանում երկօրյա «Միջազգային մարդասիրական իրավունքի երրորդ միջազգային գիտաժողովին» մասնակցելու համար:

Գիտաժողովի թեման է «Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման պատասխանատվությունը. ժամանակակից մարտահրավերներ եւ դրանց լուծելու հնարավորությունները»:

Գիտաժողովը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 27-ը: