26 նոյեմբերի 2009 - 18:13 AMT
Երիտասարդ ձյուդոիստները պատրաստվում են Հայաստանի առաջնությանը
Նոյեմբերի 28-29 Երեւանի «Դինամո» մարզադաշտում տեղի կունենա ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, առաջնությանը կմասնակցեն մոտ 100 ձյուդոիստներ Հայաստանի մարզերի ու Երեւանի զանազան սպորտդպրոցներից:

Առաջնությունը հնարավորություն կընձեռի ընտրելու ուժեղագույն մարզիկներին, որոնք կմտնեն Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին տեղի ունեցան Հայաստանի ձյուդոյի պատանեկան ու մեծահասակների առաջնությունները: Երիտասարդական առաջնությունը վերջին մրցաշարն է այս տարի, որից հետո բոլոր հավաքականները կսկսեն պատրաստվել Հայաստանի առաջնությանն ու միջազգային մրցաշարերին: